211652_close_icon
views-count5252 դիտում article-date 18:36 24-06-2017

Հավակնոտ, առանց ֆինանսական հիմնավորվածության. տնտեսագետները՝ կառավարության ծրագրի մասին

«Սա վարչապետի նախորդ ծրագրի էվոլյուցիան է, այսինքն՝ շարունակությունն է: Ես այս ծրագիրը համարում եմ կայունացման քաղաքականությունից զարգացման քաղաքականություն տանող: Ծրագիրը հավակնոտ է, և կարծում եմ, որ ցանկացած ծրագիր պետք է լինի այդպիսին: Հակառակ դեպքում ավելի շատ կքննադատվի: Կառավարության ծրագիրը բիզնես ծրագիր չէ, այլ քաղաքական փաստաթուղթ»,- այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՊՏՀ դոցենտ, տնտեսագետ-փորձագետ Ատոմ Մարգարյանը, կառավարության նոր ծրագիրը համեմատելով նախորդ ծրագրի հետ: Ատոմ Մարգարյանը ներկայացրեց կառավարության ծրագրի թիրախները՝ ՀՆԱ-ի 5 տկոսանոց աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում, աղքատության մակարդակի իջեցում՝ 12 կետով և նշեց, որ 5 տոկոսանոց աճն իրատեսական է և նույնիսկ ռիսկային՝ հաշվի առնելով նախորդ տարվա ցուցանիշը, քանի որ գտնում է, որ տնտեսությունը լճացած վիճակում է: «Ինձ մտահոգում են ոչ թե ներդրումները, այլ զուտ ներդրումները: Զուտ ներդրումները 2017 թվականին բացասական է և նախորդ տարվա համեմատ 9 միլիարդ դրամից ավել կրճատվել է, ինչը փաստում է այն մասին, որ գրեթե ներդրում չի արվել»,- ասաց ասուլիսի երկրորդ բանախոսը՝ Տ.Գ.Թ. դոցենտ, տնտեսագետ-փորձագետ Վիլեն Խաչատրյանն, անդրադառնալով կառավարության ծրագրին: Վերջինս նշեց, որ դիտարկելով ծրագրի թվային ցուցանիշները, կարելի է ասել, որ կառավարությունը թվային ցուցանիշների առումով կարծես պատասխանատվություն չի ցանկանում վերցնել: «Կառավարության ծրագրի մեջ բացակայում է սցենարային մոտեցումների տարբերակը: Ծրագրում կան լավ մտքեր գաղափարներ, սակայն իրագործելիության ֆինանսական հիմնավորվածության բաղադրիչը բացակայում է»,- ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր