211652_close_icon
views-count36373 դիտում article-date 18:40 24-06-2017

Խոշոր ավտովթար Գառնի գյուղի սկզբնամասում. վարորդը ВАЗ 2110-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում, կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ВАЗ 2110 մակնիշի 35 AR 246 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի Գառնի գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 6 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որից հետո՝ արդեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելուց հետո փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գառնիի բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր