211652_close_icon
views-count5579 դիտում article-date 15:20 24-06-2017

Թուրք և հույն հաքերների միջև իսկական պատերազմ է հասունանում

Համացանցում լարվածություն է հասունացել հույն և թուրք հաքերների միջև այն բանից հետո, երբ Հունաստանի վարչապետի կայքը թուրք ցանցահենների կողմից հարձակման ենթարկվեց։ Այդ մասին հայտնել է հունական Star հեռուստաալիքը։ Հունիսի 23-ի ցերեկը Հունաստանի վարչապետի կայքը մի քանի ժամ եղել է անհասանելի։ Թուրք ցանցահենների մի խումբ հայտարարել է, որ իրենք են կոտրել այն՝ կապված Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարում Ղուրան կարդալու դեմ ուղղված Աթենքի բողոքի ակցիաների հետ։ «Այա Սոֆիան մերն է»,-հայտարարել է խումբը։ Հունաստանի վարչապետի մամուլի վարչությունը հաստատել է, որ կայքի հետ կապված խնդիրներ կան, սակայն որևէ մեկնաբանություն չի արել հաքերային հարձակման վերաբերյալ։ Դրանից մի քանի ժամ անց հունական Anonymous խումբը Facebook-ի իր էջում հայտարարություն է տեղադրել, որում ասվում է, որ պատասխանը թուրքական կողմին չի ուշանա։ «Դուք մեկն եք կոտրել, մենք կկոտրենք մի քանի հարյուրը»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր