211652_close_icon
views-count24532 դիտում article-date 11:35 24-06-2017

Բնակիչները Դավիթաշենի թաղապետին պատրաստվում են նվիրել վերանորոգված փոս, ինչը պատուհաս է դարձել վարորդների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Դավիթաշեն վարչական շրջանի վերանշանակված թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջը լցնում է «դարակազմիկ» ստատուսներով, իր վարչական շրջանում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, հսկայական փոսը պատուհաս է դարձել վարորդների համար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոսի հարևանությամբ ապրող բնակիչներն ասում էին. «Մութն ընկնելուն պես չենք կարողանում հանգիստ քնենք։ Խեղճ վարորդները, չտեսնելով առաջացած փոսը, ընկնում են այնտեղ՝ վնասելով իրենց ավտոմեքենաները։ Իսկ թաղապետարանը, ասես, ուղտի ականջում քնած լինի։ Թողնես, միայն ամպագոռգոռ հայտարարեն, թե իրենց աչքից ոչ մի փոս չի վրիպում։ Մի քանի բնակիչներ էլ կես-կատակ կես-լուրջ ասում էին՝ եթե այսօր թաղապետարանը չվերանորոգի փոսը, իրենք վաղը թաղապետին նվեր են անելու. իրենց ուժերով են վերացնելու խոչընդոտը և քանի որ վաղը իրենց թաղապետի ծննդյան օրն է, այն նվիրելու են թաղապետ Ռ. Բաղդասարյանին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր