211652_close_icon
views-count125001 դիտում article-date 10:24 24-06-2017

Երևանի ՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանը Միացյալ Նահանգներում ընդունվել է աշխատանքի. «Professional Medical Transportation»-ում աշխատում է որպես վարորդ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վերջերս Հայաստանից «նեղացած» և օվկիանոսից այն կողմ հայտնված Երևանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արսեն Արշակյանը անգործ չի մնացել Միացյալ Նահանգներում։ Մի քանի ամիս վերապատրաստում է անցել Լոս Անջելեսում գտնվող հիվանդանոցներից մեկում՝ որպես վարորդ։ Երեկվանից նա արդեն ռեալ ընդունվել է աշխատանքի՝ «Professional Medical Transportation» ընկերութունում։ Նշված ընկերությունը զբաղվում է տներից դեպի հիվանդանոցներ հիվանդների տեղափոխությամբ, հիմնականում՝ սայլակավորների, դիալեզի գնացողների։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նրան այդ աշխատանքում միջնորդել է հարազատ եղբայրը, ով երկար տարիներ բնակվում է Լոս Անջելեսում, իսկ Հայաստանում նրանց անվանում էին «Սարոյան եղբայրներ»։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր