211652_close_icon
views-count12055 դիտում article-date 09:44 24-06-2017

Վանաձորի ԲԿ-ի ծննդատանը ծնվել են աննախադեպ թվով երեխաներ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը հունիսի 20-21-ը՝ 24 ժամ­վա ընթացքում, ծնվել է 12 երեխա: Այս հաստատու­թյան համար սա աննախադեպ ցուցանիշ է՝ առն­վազն վերջին տասը տար­վա ընթացքում: «Ծանրաբեռնվածությունն առաջին 11 ժամում է եղել՝ առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան 10:20 րոպե: Երեխաներից 9-ը ծնվել են այդ ընթաց­քում»,- մեր զրույցում տեղեկացրեց ծննդատան տնօրեն Արամ Ավալյանը: 12 ծննդաբերությունից 3-ը եղել է կեսարյան հատումով, 9-ը՝ բնական ճանապարհով: Երեխաներից 6-ը աղջիկ է, 6-ը՝ տղա: Թե ծննդաբերությունը և թե հետվիրահատական շրջանն անցել են առանց խնդիրների ու բարդություն­ների: «Վաղը պատրաստվում ենք դուրսգրմանը: Ամեն ինչ նորմալ է. և երեխաները, և մայրիկները առողջ են, լավ են, հանգիստ են, ուրախ են»,- ասաց Ավալյանը: Վանաձորի բժշկական կենտրոնի ծնն­դատանը, տնօրենի տեղեկացմամբ, գրանցվում է օրական միջինը 3.5 ծնունդ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր