211652_close_icon
views-count5007 դիտում article-date 09:19 24-06-2017

Ինչո՞ւ է Փաշինյանի ելույթից առաջ խաչակնքվել Սամվել Նիկոյանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է ելույթ ունենար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը խաչակնքվեց: Այս տարօրինակ արարքի շուրջ Սամվել Նիկոյանից պարզաբանում խնդրեցինք: Armtimes.com-ի հարցին, թե ինչու է նա խաչակնքվել, Նիկոյանը պատասխանեց, թե դա կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ, և խաչակնքվելը վերաբերում էր իր և Նաիրա Զոհրաբյանի զրույցի թեմային: «Եթե ուշադիր լինեք, ես շրջված էի դեպի Նաիրա Զոհրաբյանը, և մենք զրուցում էինք լրիվ ուրիշ թեմայի շուրջ: Խաչակնքվում են չարի ու շառի դեպքում, իսկ Փաշինյանին ես համարում եմ լավ, նորմալ մարդ»,- ասաց Նիկոյանը՝ հավելելով, որ պետք չէ ուրիշ բաներ մտածել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր