211652_close_icon
views-count9795 դիտում article-date 22:17 23-06-2017

ԱԳ նախարար Նալբանդյանը մասնակցեց Սերբիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը

Այսօր՝ հունիսի 23-ին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում մասնակցեց Սերբիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Սերբիայի նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը նաև նշեց, որ հայ և սերբ ժողովուրդների՝ պատմամշակութային ընդհանրությունների վրա խարսխված դարավոր բարեկամությունն ամուր հենք է ծառայում միջպետական կապերի հետագա ընդլայնման ու խորացման համար, և Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում:

Նմանատիպ նյութեր