211652_close_icon
views-count17224 դիտում article-date 20:34 23-06-2017

Մոսկվայում ձերբակալել են օրենքով գող Տկաչ Նյագանսկուն

Տկաչ Նյագանսկի մականունով օրենքով գողը ձերբակալվել է Մոսկվայում, հայտնում է ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունը։ Մոսկվայի քրեական հեռախուզության վարչության աշխատակիցները տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքային ռեգիոնի տարածքում թաքնվում է դաշնային հետախուզության մեջ գտնվող՝ Նյագան քաղաքի 38-ամյա բնակիչը՝ այսպես կոչված օրենքով գո Տկաչ Նյագանսկին։ Քրեական հեղինակությանը ձերբակալել են Վարշավյան մայրուղու ռեստորաններից մեկում՝ Ռոսգվարդիայի ծառայողների աջակցությամբ։ Տկաչ Նյագանսկու իսկական անունը Անդրեյ Տկաչենկո է։ Նա «Ֆայտեր» հանցախմբի առաջնորդ է ու մտերիմ է եղել օրենքով գող Հանսի հետո էլ Զյատկայի հետ։ Տկաչենկոն իր գողական կարգավիճակը 2013-ին է ստացել, երբ մտերմացել է քրեական հեղինակություն Դեդ Հասանի կլանի հետ։

Նմանատիպ նյութեր