211652_close_icon
views-count8807 դիտում article-date 22:04 23-06-2017

Արցախից դեպի Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են

Արցախի Հանրապետությունում ուղևորներին նախաերթային սպասարկման ծառայություններ մատուցող միակ կազմակերպությունը «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ-ն է: ԱՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ընկերությունն ունի քաղաքական և ռազմավարական մեծ նշանակություն: Միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթուղիների ցանցում ընդգրկված են 166 բնակավայր և սպասարկվում է բնակչության մոտ 85 տոկոսը՝ 126 հազ. մարդ: Ընկերությունը միջշրջանային և ներշրջանային երթուղիների սպասարկումն իրականացնում է 103 ավտոբուս, իսկ միջպետական ուղևորափոխադրումները՝ 21: 2017 թվականի առաջին եռամսյակում «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից գրանցվել են միջշրջանային և ներշրջանային 11 հազար 184 երթ, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ երթերի թիվը աճել է 58-ով (11 հազար 126 երթ): Նույն ժամանակահատվածում դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվել է 786 երթ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 44-ով (742 երթ): 2017 թվականի առաջին եռամսյակում միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթերի արդյունքում փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխել են 112 հազար 516 ուղևոր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղևորների թիվը կազմել էր 114 հազար 41: Աղբյուրի հաղորդմամբ՝ ՀՀ հետ կապող միջպետական ավտոբուսային երթուղիների սպասարկման արդյունքում գրանցվել է 7654 ուղևոր, նախորդ տարվա 7930 ուղևորի փոխարեն: Կենտրոնական ավտոկայանի կողմից իրականացվող միջպետական երթուղիների հաստատված սակագներն են՝ Ստեփանակերտ-Երևան 4500 դրամ, Մարտունի-Երևան 6000 դրամ, Մարտակերտ-Երևան 5000-6000 դրամ, Հադրութ-Երևան 7000 դրամ, Բերձոր-Երևան 3500 դրամ, Ստեփանակերտ-Հրազդան 5000 դրամ: [url=http://artsakhpress.am/arm/news/68602/arcakhic-depi-hayastan-irakanacvats-uxertern-avelacel-en.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր