211652_close_icon
views-count5641 դիտում article-date 13:24 23-06-2017

ԱԻՆ-ում նոր նշանակումներ են արվել և կոչումներ են շնորհվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ աղետների բժշկության կենտրոնում, Քաղաքացիական պաշտպանության և Երևանի փրկարարական վարչություններում, ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաև Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի ու Լոռու մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում: Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի պետի տեղակալ Վահան Ռշտունուն շնորհվել է փ/ծ գնդապետի, իսկ ՓԾ կադրերի վարչության կազմակերպչական բաժնի ավագ հրահանգիչ Աննա Ալեքսանյանին և Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Արսեն Առաքելյանին՝ փ/ծ փոխգնդապետի կոչում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր