211652_close_icon
views-count4144 դիտում article-date 13:50 23-06-2017

ԱՄՆ-ն կոչ է արել Չինաստանին ավելացնել ճնշումները Հյուսիսայի Կորեայի վրա. «Ամերիկայի ձայն»

Վաշինգտոնում կազմակերպված տարածաշրջանային անվտանգության հարցերով քննարկումների շրջանակներում ԱՄՆ-ն կոչ է արել Չինաստանին ավելի հաստատակամ գտնվել Հյուսիային Կորեայի դեմ տնտեսական և դիվանագիտական ճնշումների կիրառման ուղղությամբ, սակայն ռազմական վերլուծաբանների կարծիքով Չինաստանը դժվար գնա կոշտ քայլերի՝ հաշվի առնելով Փհենյանի և Պեկինի ռազմավարական հարաբերությունները: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Սթիվ Մաթիսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ընդգծել են, որ Հյուսիային Կորեան շարունակում է ԱՄՆ-ի համար լուրջ սպառնալիք հանդիսանալ: «Մեր խորին համոզմամբ, հանուն տարածաշրջանային անվտանգության՝ Չինաստանը պարտավոր է ավելացնել տնտեսական և քաղաքական ճնշումները Փհենյանի վրա: Փողերի լվացման, կիբեր հանցագործությունների և այլ ճանապարհներով Հյուսիային Կորեան գտնում է ուղիներ իր ռազմական ծրագրերի ֆինանսավորման համար: Մենք պետք է ավելացնենք մեր ջանքերը այս և այլ ֆինանսական աղբյուրները բացահայտելու և կասեցնելու ուղղությամբ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները ջանք չեն խնայում այս ուղղությամբ: Հույս ունենք, որ Չիանաստանը նույնպես կմիանա այդ երկրներին»,- հայտարարել է Թիլերսոնը: Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Չինաստանը անում է առավելագույնս Հյուսիային Կորեայի հանդեպ պատժամիջոցների կիրառման հարցում: «Չինաստանը ջանք չի խնայել Կորեական թերակղզու ապամիջուկայնցման ուղղությամբ՝որդեգրելով բավականին պրոակտիվ և կառուցողական դիրքորոշում: Ցանկանում եմ կրկնել, որ վերջին շրջանում Փհենյանի հետ բանակացություններում ստեղծված լարվածության նվազեցմանն ուղղված մենք արել և անում ենք հնարավորինս ամեն ինչ: Մենք փորձում ենք լսել բոլոր առաջարկները, և ակնկալում ենք մյուս երկրների աջակցությունն ու ըմբռնումը:» Փհենյանը Վաշինգտոնում կազմակերպված քննարկումների օրակարգում էր հայտնվել այն բանից հետո, երբ ամերիկացի ուսանող Օթթո Վարմբիերը, որը ավելի քան մեկ տարի գտնվում էր հյուսիսկորեական բանտում, կոմայի մեջ վերադարձվել էր իր ընտանքին և մահացել ԱՄՆ-ում օրեր առաջ: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3911978.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր