211652_close_icon
views-count9367 դիտում article-date 10:54 23-06-2017

Արմեն Աշոտյանը մեծ վարկերի տակ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր դարձած Արմեն Աշոտյանը շաբաթներ առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը: Ըստ այդմ` Աշոտյանն ունի 3 բնակարան և մեկ ավտոտնակ: Ու թեև նա ավտոտնակ ունի, սակայն ավտոմեքենա ունենալու մասին որևէ տեղեկություն իր հայտարարագրում չկա: Պատգամավորի մանդատը ստանձնելու ժամանակ՝ մայիսի 18-ին, Աշոտյանի բանկային հաշիվների վրա եղել է 20 միլիոն 385 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտները ստացվել են 79 հազար դրամ աշխատավարձից և 10 միլիոն դրամ ու 50 հազար եվրո ստացված փոխառություններից՝ վարկերից: Հիշեցնենք, որ Աշոտյանը երկար տարիներ՝ 2009-16թթ. զբաղեցնում էր կրթության և գիտության նախարարի պաշտոնը: ՀՀԿ անդամ է 2002թ.»: [b]Մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր