211652_close_icon
views-count3860 դիտում article-date 13:37 23-06-2017

Նախարար Սուրեն Կարայանն ու ՀՀ-ում Լիտվայի դեսպանը քննարկել են տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասին՝ քննարկելու Հայաստանի և Լիտվայի միջև տնտեսական փոխգործակցությունը: «Ուրախությամբ պետք է արձագրեմ, որ Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառություն տարեց տարի աճում է, բայց դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Ուրախ եմ նաև Լիտվայի շուկայում նոր հայկական արտադրատեսականեր տեսնել»,- նշել է դեսպան Պետրիկասը։ Նախարար Սուրեն Կարայանը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է տնտեսության տարբեր ճյուղերում երկու երկրների համագործակցության հնարավորությունները: «Մեզ համար կարևոր է, որ մեր տնտեսական համագործակցությունը համապատասխանի մեր երկների բարեկամական հարաբերություններին։ Այո, դեռևս մեծ չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ կկենտրոնացնենք մեր ջանքերը»,- նշել է Սուրեն Կարայանը։ Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև երկկողմ զբոաշրջության զարգացմանը։ Տնտեսական զարգացման և ներդրումենրի նախարարը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այն տեղի կունենա 2017 թվականի աշնանը:

Նմանատիպ նյութեր