211652_close_icon
views-count4129 դիտում article-date 10:25 23-06-2017

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարի փոփոխության հարցն օրակարգում ներառված չէ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հունիսի 25-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը: Օրերս էլ տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստը: «Իրավունք»-ը կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ կուսակցության օրակարգում ինչ հարցեր են ընդգրկված: «Սովորական կարևոր հարցեր: Կուսակցության վարչությունը հաշվետվություն կտա, նոր կուսակցությունը վարչություն կընտի»,-ասաց պարոն Մարտիրոսյանը: «Իրավունք»-ի հարցին՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը ներառվա՞ծ է, կուսակցության փոխնախագահն ասաց. «Որևէ կուսակցության ղեկավարի փոփոխության մասին չի քննարկվել»: «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ էր արել քաղաքական ուժերին մեկ միասնական ուժ դառնալ: Քանի՞ քաղաքական ուժ է արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին. «Մենք կոչ չենք արել, մենք հնչեցրել ենք մեր տեսակետը: Մի քանի հոգու հետ խոսել եմ, ասում են՝ ճիշտ առաջարկ է»,- ասաց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր