211652_close_icon
views-count2564 դիտում article-date 12:45 23-06-2017

145 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 8 ամպ, կատարվել է 30754 կրակոց. ԱԻն

Ընդամենը թվով 145 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 8 ամպ, կատարվել է 30754 կրակոց: Դիտարկվող տարածքներում Վայոց Ձորի մարզի՝ Աղատեկ և Փոռ համայնքներում տեղացել է կարկուտ: Նշված մարզի տվյալ համայնքները չեն պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից: *** Հունիսի 22-ին, ժամը 13:28-ից մինչև 14:36-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 107 կայանքներից Արմավիրի մարզի Նոր Արտագերս, Տանձուտ, Ալաշկերտ, Մրգաշատ, Բամբակաշատ, Արաքս, Մայիսյան, Նալբանդյան, Գետաշեն, Շենավան, Բերքաշատ, Արազափ, Արգավանդ, Ջանֆիդա, Մարգարա, Նոր Կեսարիա, Արևադաշտ, Ամասիա, Արևիկ, Եղեգնուտ, Ակնալիճ, Արշալույս, Ծաղկալանջ, Արագած, Լեռնամերձ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ (Էջմ.), Այգեշատ (Արմ.) և Փշատավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 25963 կրակոց: *** Հունիսի 22-ին, ժամը 13:35-ից մինչև 17:28-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 25 կայանքներից Արագածոտնի մարզի Աղձք, Ուջան, Կոշ, Փարպի, Ղազարավան, Կարբի և Օհանավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 3207 կրակոց: *** Հունիսի 22-ին, ժամը 14:44-ից մինչև 15:32-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 8 կայանքներից Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Երզնկա և Արգել համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 882 կրակոց: *** Հունիսի 22-ին, ժամը 16:26-ից մինչև 16:43-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 5 կայանքներից Արմավիրի մարզի Բագարան և Երվանդաշատ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 702 կրակոց:

Նմանատիպ նյութեր