211652_close_icon
views-count2582 դիտում article-date 11:47 23-06-2017

Նավթի համաշխարհային գները փոքր-ինչ բարձրացել են

Միջազգային շուկաներում նավթի գները սկսել են թեթևակիորեն բարձրանալ, սակայն պահպանում են ընթացիկ տարում գրանցված ամենացածր մակարդակը, հաղորդում է Ria Novosti-ն։ Մոսկվայի ժամանակով ժամը 07;59-ի դրությամբ Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0.42 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 45.41 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի Nymex բորսայում բարձրացել է նույնչափ՝ 0.42 տոկոսով, և 1 բարելի դիմաց կազմել 42.92 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր