211652_close_icon
views-count6486 դիտում article-date 11:34 23-06-2017

Քուվեյթը Քաթարին է հանձնել 13 պահանջով ցուցակ. կատարման համար տրվել է 10 օր

Արաբական ծովածոցի մի քանի երկրներ Քաթարից պահանջել են փակել իր տարածքում գործող թուրքական ռազմաբազան, դադարեցնել Al Jazeera հեռուստաալիքի հեռարձակումը և դիվանագիտական կապերը Իրանի հետ խզել։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։ Ցուցակը քաթարական իշխանություններին է հանձնվել Քուվեյթի կողմից։ Մի շարք պահանջների մեջ նշվում է ահաբեկչության մեջ կասկածվողների արտահանձնում և ընդդիմադիր ուժերի մասին տեղեկատվության տրամադրում, որոնց գործունեությունը Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում, ԱՄԷ-ում և Բահրեյնում հովանավորել է Քաթարը։ Ցուցակում ներառված է 13 պահանջ, իսկ քաթարական իշխանություններին դրանք իրագործելու համար տրվել է 10 օր։

Նմանատիպ նյութեր