211652_close_icon
views-count3763 դիտում article-date 09:43 23-06-2017

Հաշմանդամություն ունեցողները հայտնվել են անելանելի վիճակում. 5 ամիս չեն ստացել իրենց պրոթեզներն ու օրթեզները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լսողական սարքեր ստացող քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Եվ, ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատճառով ավելի քան հինգ ամիս չեն ստացել իրենց հասանելիք պրոթեզներն ու օրթեզները: Պատճառն այն է, որ նախարարությունը այդ սարքերը ձեռք բերելու նպատակով մրցույթ էր հայտարարել, որի արդյունք­ները, սակայն, մրցույթին մասնակցած մյուս ընկերությունները բողոքարկել են: Ու հիմա արդյունքում տուժում են սովորական քաղաքացիները: Երբ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ստացված ահազանգի հետքերով դի­մեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, պարզաբանեցին, որ հրատապության կարգով մրցույթ է հայտարարված, ու նախատեսված է ձեռք բերել 78 լսողական սարք: Միայն թե սա հազիվ խնդրին ամբողջական լուծում տա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր