211652_close_icon
views-count3376 դիտում article-date 11:21 23-06-2017

Ուկրաինացի պատգամավորները պատրաստվում են իմփիչմենթի գործընթաց սկսել նախագահ Պորոշենկոյի դեմ

Ուկրաինայի մի քանի խորհրդարանական դաշինքներ մտադիր են իմփիչմենթ ներկայացնել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, գրում է «Իզվեստիա» թերթը։ Նախաձեռնությունը պատկանում է «Բատկիվշչինա» կուսակցությունը՝ Յուլյա Տիմոշենկոյի գլխավորությամբ։ Աղբյուրի խոսքով՝ կուսակցությունում հայտարարել են, որ այլևս անհնար է դիմանալ կոռուպցիային և իշխանությունը չարաշահելուն։ Նշվում է նաև, որ գաղափարը հավանության է արժանացել «Ընդդիմադիր դաշինք»-ում և «Ինքնաաջակցություն» կուսակցությունում։ Պորոշենկոյի «գահընկեց անելու» գաղափարն ընդունել են նաև մի քանի անկախ պատգամավորներ։ Իսկ ավարտական փուլին այն կաջակցի նաև Օլեգ Լյաշկոյի կուսակցությունը։ Այդուհանդերձ, թեև երկրի սահմանադրությունը ենթադրում է նախագահի պաշտոնանկության հավանականությունը, դրա գործընթացի մեկնարկի մասին համապատասխան օրենք չկա:

Նմանատիպ նյութեր