211652_close_icon
views-count4006 դիտում article-date 19:44 22-06-2017

Ռոնալդուն մտադիր չէ 14,7 մլն եվրո վճարել Իսպանիայի հարկային մարմիններին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն մեղավոր չի համարում և մտադիր չէ 14,7 մլն եվրոյի չափով հարկային պարտավորությունները կատարել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոնալդուն կարող է վճարել պահանջվող գումարը Իսպանիայի հարկային մարմիններին՝ դատական հետապնդումից խուսափելու համար: Հուլիսի 31-ին տեղի կունենա պորտուգալացու գործով դատական նիստը, որին վերջինս ներկա է լինելու: Ռոնալդուն երկու փաստաբան է վարձել, որոնք կպաշտպանեն նրա շահերը դատարանում: Ակնկալվում է, որ այս մեղադրանքի պատճառով Ռոնալդուն կարող է այս ամռանը լքել «Ռեալը»:

Նմանատիպ նյութեր