211652_close_icon
views-count4496 դիտում article-date 20:06 22-06-2017

Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի զինծառայողներին՝ բնակարանային խնդիրների լուծման հարցում

Հունիսի 22-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: Նիստում հավանության է արժանացել ««Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայացված օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է տրամադրել մեկ՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա, որի մեջ կներառվի Էլեկտրաէներգետիկական համակարգում նոր արտադրական հզորությունների կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը: Դրանով կթեթևանա փաստաթղթաշրջանառությունը, և երկուսի փոխարեն մեկ լիցենզիա ստանալու ժամանակահատվածը կկրճատվի 120 օրից մինչև 60 օր: Վարչապետը նշել է, որ այսօր հիդրոէներգետիկայում առկա է ակտիվ ներդրումային հոսք, և կառավարությունը նախատեսում է բնագավառի ամբողջ ներուժը յուրացնել առաջիկա տարիներին: «Հիդրոէներգետիկայում մեր թիրախային ծավալը տարեկան մոտ 700 մլն կիլովատ/ժամն է, ինչը ներկայումս արտադրվող ծավալի կրկնապատիկն է: Նոր ՀԷԿ-երի կառուցմանը զուգահեռ, այժմ ամբողջ համակարգը արդիականացնելու խնդիր ունենք, որը պահանջում է հսկայական միջոցներ: Մեր նպատակն է ունենալ ժամանակակից էներգահամակարգ՝ և՛ արտադրության, և՛ տեղափոխման, և՛ բաշխման առումով: Այդ ճանապարհին կարևոր քայլ կդառնա «Արցախէներգո» ՓԲԸ-ի մասնավորեցումը, որի մրցույթի վերաբերյալ հայտարարությունը կհրապարակենք առաջիկա օրերին»,- ընդգծել է Ա. Հարությունյանը: Գործադիր մարմինը հաստատել է էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրական էներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան, ինչը հնարավորություն կստեղծի վերականգնել ապօրինի սպառման հետևանքով կրած վնասները՝ նախագծով սահմանված բանաձևի կիրառմամբ: Սահմանադրության պահանջներից ելնելով՝ գործադիր մարմինը հանդես է եկել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությամբ: Մասնավորապես՝ հավանության են արժանացել «Հաշվեքննիչ

Նմանատիպ նյութեր