211652_close_icon
views-count71782 դիտում article-date 16:55 22-06-2017

Մինչ Դավիթաշենի թաղապետը Ֆեյսբուքում զբաղված է ստատուսներ գրելով, իր վարչական շրջանում կրքերը չեն հանդարտվում. սպասենք նրա հերթական «գլուխգործոց-ստատուսին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն մի քանի օր է, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի 18 շենքի հարևանությամբ բնակիչների կողմից խնամված, աչքի լույսի պես պահված այգում Դավիթաշենի թաղապետարանի չինովնիկների կողմից ապամոնտաժված զրուցարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Թաղապետարանը՝ թաղապետ Ռուսլան Բաղդասարյանի գլխավորությամբ քանի օր է, հանդիպումներ է անցկացնում բնակիչների հետ, որպեսզի հարցը վերջնականապես լուծվի և իրենց ապամոնտաժված զրուցարանի փոխարեն մեկ այլ վայրում նոր, երկաթե, իրենց ասելով, ժամանակակից զրուցարան տեղադրվի։ Երեկ՝ հունիսի 21-ին, բնակիչների հետ հանդիպել է թաղապետը և այսօր որոշել էին ինչ-որ հատվածում տեղադրեին զրուցարանը, որտեղից հեռացվեց չոր ծառը։ Սակայն շենքի բնակիչները արդարացիորեն այս անգամ էլ ընդվզեցին՝ ասելով, որ սխալ տեղ է թաղապետը որոշում զրուցարանը դնել. «Մեզ համար նույնպես անհասկանալի է այն փաստը, որ թաղապետը, ով մինչ այդ ասում էր, որ 14 հարկանի շենքի բնակիչները ահազանգում են, որ զրուցարանում կեսգիշերին մարդիկ նստում և խանգարում են բնակիչների անդորրը, և եթե այդ դեպքում զրուցարանը շենքից գտնվում էր մոտ 100 և ավել մետր հեռավորության վրա, ապա հիմա տեղադրում են հենց շենքի կողքը, ինչն էլ բնակիչների համար տարակուսանք է առաջացրել։ Այսօր նույնպես բնակիչներն ընդվզեցին և թույլ չտվեցին, որպեսզի թաղապետարանի աշխատակիցները զրուցարանը տեղադրեին։ Միակ հարցի ճիշտ լուծումը, նրանք կարծում էին, նա է, որ նախկին զրուցարանը պետք է մնա, իսկ մի քանի կանայք էլ, ովքեր հայտարարում են, թե այդ զրուցարանը իրենց համար պատուհաս է դարձել, քանի որ կեսգիշերից հետո երիտասարդները հավաքվում ու բարձրաձայն հայհոյանքներով «ռազբորկեք են անում», առավոտյան էլ հավաքարարը «նարկոմանների սպրիչներ է հավաքում», այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Այդ մարդիկ հավանաբար, թաղապետ Ռուսլան Բաղդասարյանի «դիրիժորությամբ» են գործում։ Բնակիչները մտավախություն ունեն, որ այդ տարածքի վրա աչք է դրել Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Գևորգյանի եղբայրը, որպեսզի հետագայում իր տան պարիսպները քանդի և բնակիչների կողմից ստեղծված այգին իրենով անի, սակայն թաղապետարանի պաշտոնյան հայտարարեց, որ դա չի համապատասխանում իրականությանը, մինչդեռ բնակիչները ասում էին. «Աչքը տեսածից է վախում»։ Ի դեպ, սպասում ենք Դավիթաշենի թաղապետը հերթական ֆեյսբուքյան գրառմանը և հուսով ենք, որ այս անգամ գրառմամբ նա հստակ կպատասխանի բնակիչներին հուզող այդ հարցին, որ տարածքը ոչ ոք չի կարող իրենով անել, որ այն հանրության սեփականությունն է։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը նշված վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/20/1070396/]հայտնել [/url]էր, որ մինչ Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում էր, որ Երևանում ավելանալու են կանաչ հատվածներում զրուցարանները, որտեղ բնակիչները ամառվա այս տապին զբաղվելու են շախմատ, շաշկի, նարդի, դոմինո և այլ խաղեր խաղալով, Դավիթաշեն 3-րդ թաղամասի 18 շենքի հարևանությամբ բնակիչների կողմից խնամված, աչքի լույսի պես պահված այգում Դավիթաշենի թաղապետարանի չինովնիկները մի իսկական գրոհ էին արել։ Հունիսի 19-ին, երեկոյան, թաղապետարանի աշխատակիցները՝ «զինված» լոմով, քլունգով, «բարգալկով», անկոչ հյուրի նման այցելել էին նշված զրուցարան, այնտեղ գտնվող բնակիչներին ստիպողաբար հանել էին բեսետկայից ու 1 ժամվա ընթացքում ապամոնտաժել էին զրուցարանը։ Գ. Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել էին. «Մեր ուժերով ենք այս այգին ստեղծել, մեր ուժերով ենք զրուցարանը սարքել ու տարվա ցանկացած եղանակի մեր հանգիստն էինք անցկացնում զրուցարանում, սակայն երեկ թաղապետարանի չինովնիկները կես ժամվա ընթացքում բիսետկի հերն անիծեցին։ Քաղաքապետը ուրիշ ժամանակ ասում է, թե երևանցիների համար ստեղծվելու են նման տիպի զրուցարաններ, ու հիմա մենք ո՞նց հավատանք, երբ 20 տարուց ավելի կառուցածը րոպեների ընթացքում ավիրվեց»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ասում էր. «Այն ապամոնտաժվել է իմ ցուցումով, քանի որ մի խումբ բնակիչների կողմից ահազանգեր են եղել, որ բիսետկում բարձր ձայնով են խաղում»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր