211652_close_icon
views-count4957 դիտում article-date 15:56 22-06-2017

Լուսակերտի 5-րդ փողոցի շենքն ու բակը կոյուղաջրերի մեջ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես բարիկադի երկու կողմերում, միայն թե մյուս կողմը՝ «Վեոլիա Ջուր»-ը, բացակայում է: Լուսակերտ գյուղի 5-րդ փողոցի 1-ին շենքի բնակիչների զայրույթը սահմաններ չի ճանաչում: Մեկ ամսից ավելի մեծից ու փոքր ստիպված են անցնել կոյուղաջրերի միջով. «Մի ամիս եղավ, ինչքա՞ն կարելի է: Էլ չենք կարող շնչել գարշահոտը»։ Պատճառը հարևան շենքի կոյուղատար խողովակներն են: Որոշ ժամանակ առաջ «Վեոլիա Ջրից» եկել են, ասել են՝ խողովակը բնակիչն է վնասել, բայց համայնքի ղեկավարի օգնականը հակառակն է պնդում: Ասում է՝ դարն ապրած կավե խողովակներ են, որոնք պետք է վաղուց փոխեին: Աշխատակիցներն այդպես էլ թողել ու հեռացել են: Այդ օրվանից մինչև օրս կոյուղաջրերի հոսքը ավելացել է, հոտը՝ նույնպես: «Պատուհանները չենք կարողանում բացել, առաջին հարկում եմ ապրում, ամեն ինչ լցվում ա իմ տուն»,-ասում է բնակիչներից մեկը։ Խնդիրը վերացնելու համար համայնքի ղեկավարն առաջարկել է նոր կոյուղի անցկացնել: Խողովակներն արդեն 10 օր է՝ գնել են, անգամ խողովակների համար փոս են փորել, բայց տեխնիկան չի կարողացել առաջ գնալ, միայնակ աշխատանքներն ավարտել չեն կարողանում, սպասում են «Վեոլիա Ջրին»: «Տրակտորը չկարողացավ քանդել։ Ամեն ինչ արված ա, մնում է՝ օգնեն, միացնենք»,-նշում են նրանք: Բնակիչներն ասում են, որ շենքում իսկական համաճարակ է հասունանում: Անգամ դեպքեր են եղել, ծնողները չեն նկատել, թե ինչպես են երեխաները ջրի մեջ խաղացել ու հիվանդացել. «Ջերմություն, լուծում»։ «Այսօր» լրատվականը խնդրի մասին տեղեկացրել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը: Պատասխանը կներկայացնենք մեր հաջորդ թողարկումներում: Աղբյուրը՝ [url=https://www.youtube.com/watch?v=oqi2tKMUffM]Aysor Panarmenian News ATV[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր