211652_close_icon
views-count5541 դիտում article-date 14:25 22-06-2017

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտահայտված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը մշտապես Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության օրակարգում է: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/895959/lx-himnaharcy-mshtapes-rusastani-agn-orakargum-e-zakharova.html]«Արմենպրես»[/url]-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Պատասխանելով հարցին, թե ինչպիսին է Ռուսաստանի արտգործնախարարության գնահատականը ԼՂ շփման գծում տիրող իրավիճակի մասին, Զախարովան ասաց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ արտահայտված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը և վերջին գնահատականը տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ: Այն լիարժեքորեն արտահայտում է Ռուսաստանի դիրքորոշումը տվյալ հարցում»: ԱԳՆ խոսնակը հայտնեց նաև, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մանրամասնորեն չի քննարկվել: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հունիսի 19-ին տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Բաքվի իրենց բանակցությունների ժամանակ համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք Ադրբեջան կատարելիք իրենց այցի նախօրեին շփման գծում կորուստների պատճառ են դարձել:

Նմանատիպ նյութեր