211652_close_icon
views-count3545 դիտում article-date 14:12 22-06-2017

Ֆրանսիան պատրաստվում է ներդրումներ անել Հայաստանի էներգետիկ ոլորտում. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե. Banks.am

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասել է, որ ֆրանսիացի գործարարները Հայաստանի էներգետիկ ոլորտում պատրաստվում են իրականացնել ներդրումային ծրագրեր, որոնց մանրամասները կհրապարակվեն առաջիկա ամիսներին: Այս մասին դիվանագետն ասել է [url=http://www.banks.am/am/news/newsfeed/13999]Banks.am[/url]-ին: «Ֆրանսիական խոշոր ընկերություններն այսօր ուսումնասիրում են իրենց հետաքրքրությունները ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում, հատկապես՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Ներդրումային ամենաառաջադեմ ծրագրերը վերաբերում են էներգետիկայի ճյուղին և մոտակա ամիսներին պետք է հրապարակվեն: Ինչ վերաբերում է համալիր ծրագրերին, ապա այժմ ձեռնարկությունները վերլուծում են առևտրային հեռանկարները և իրենց երկարաժամկետ ներդրումների կայունությունը»,- հայտնել է դեսպանը:

Նմանատիպ նյութեր