211652_close_icon
views-count3673 դիտում article-date 13:18 22-06-2017

Ելք-ՀՀԿ վիճաբանությունից հետո ԱԺ-ն ընդունեց կառավարության 2017-2022թթ. ծրագիրը. tert.am

Կառավարության 2017-2022թթ. ծրագիրը «Ելք» և «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունների բուռն վիճաբանությունից հետո դրվեց քվեարկության և ընդունվեց 64 կողմ և 31 դեմ քվեարկությամբ, տեղեկացնում է [url=http://www.tert.am/am/news/2017/06/22/gov-program/2409886]tert.am[/url]-ը։ «Ելքը» ՀՀԿ-ին մեղադրեց, թե «գիշեր-ցերեկ երազում են տեսնել «Ելքին» պառակտված»: «Մեր դարդով ու ցավով մի տապակվեք»,-ասաց Էդմոն Մարուքյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարման կարգով ձայն խնդրեց և նշեց. «Մի փոքր համբերեք, մինչև 18 թվական»: Վարման կարգով ձայն խնդրեց «Ելքից» Գևորգ Գորգիսյանը. «Պարո՛ն Բաղդասարյան, ի տարբերություն Ձեզ, մեր նորընտիր պատգամավորները մասնակցել են քարոզարշավին և ունեն հեղինակություն, իրենց վստահված ձայներով են ընտրվել»,-ասաց նա և մատնացույց արեց ՀՀԿ պատգամավորների, ովքեր, ըստ նրա, «սրան-նրան քսմսվելով են առաջ գնում»: «Չհամեմատեք մեզ ձերոնց հետ, Ձեզ ուղղված հարցերն էլ չշեղեք»,-ասաց նա: «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե հետևելով վարչապետի հորդորին՝ փաստերով է եկել. նրան փոխանցելու համար բերել է ընտրակեղծարարությունը հաստատող փաստաթղթեր, որոնք գտել են աղբարկղից: «Անուն-ազգանուներով, հեռախոսի համարներով, հասցեներով իրավապահներին փոխանցվել է, և ծածկադմբոց չանելու դեպքում կլինեն մի քանի ազատազրկումներ, այդ թվում՝ մի քանի մարդկանց, որ նստած են այստեղ»,-ասաց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/06/22/gov-program/2409886]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր