211652_close_icon
views-count14020 դիտում article-date 14:44 22-06-2017

2015-2016 թթ. հատուկ պահպանվող տարածքներում ունեցել ենք մոտ 2100 էկոտուրիստ. փորձագետ

Հունիսի 21-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։ Ներկա էին նաև մրցույթին հայտեր ներկայացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի անդամները քննարկեցին ներկայացված ծրագրերի ինչպես բովանդակային, այնպես էլ ֆինանսական մասերը։ Մրցութային հանձնաժողովի անդամ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Վահագն Սարգսյանը նշեց, որ ուսումնասիրել է ներկայացված հայտերը, որոնց մեջ կան հաջողված ծրագրեր։ Նա նկատում է, որ ծրագրերը գնահատելիս, ընտրելիս շեշտը դնում է այն բանի վրա, որ դրանք ներառեն ուսուցողական, ճանաչողական, բնությունը բացահայտող կոմպոնենտներ՝ նոր էկոերթուղիների բացահայտում և նախագծում, թռչնադիտարկում և այլն։ Փորձագետը նկատում է, որ էկոտուրիզմը մեզանում համեմատաբար նոր ոլորտ է, և զարգացման տեղ ունի, ինչը կներգրավի էլ ավելի շատ զբոսաշրջիկների։ Ըստ փորձագետի՝ 2015-2016թթ. հատուկ պահպանվող տարածքներում ունեցել ենք մոտ 2100 էկոտուրիստներ։ Եվ նման դրամաշնորհները նպաստում են երկրում էկոտուրիզմի զարգացմանը։ Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող հերթական դրամաշնորհային մրցույթին դիմել էր 32 հասարակական կազմակերպություն։ Առաջիկա օրերին հայտնի կդառնան մրցույթում հաղթող կազմակերպությունները։

Նմանատիպ նյութեր