211652_close_icon
views-count4325 դիտում article-date 12:01 22-06-2017

Երկրաշարժ՝ Թուրքիայի Իզմիր նահանգում. ցնցումների ուժգնությունը կազմել է 5 մագնիտուդ

Էգեյան ծովում՝ Թուրքիայի Իզմիր նահանգից ոչ հեռու, այսօր տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչությունը։ Ինչպես հաղորդում է Cumhuriyet-ը, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 9.88 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Քարաբուրունի Թեփեբոզ գյուղում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև նշված գյուղի հարակից շրջաններում։

Նմանատիպ նյութեր