211652_close_icon
views-count2620 դիտում article-date 18:22 21-06-2017

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 21-ին, երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 22-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին, որին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Նմանատիպ նյութեր