211652_close_icon
views-count3684 դիտում article-date 15:43 21-06-2017

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բելգիայի Լյովեն քաղաքում կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին: Տասը գրոսմայստեր կխաղա արագ շախմատի մեկ և կայծակնային շախմատի երկու շրջան: Մասնակիցների կազմը. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Բաադուր Ջոբավա (Վրաստան):

Նմանատիպ նյութեր