211652_close_icon
views-count83899 դիտում article-date 13:24 21-06-2017

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. «Դիլիջան» ազգային պարկում հաստաբուն ծառը պոկվել և ընկել է ընթացող Ford Transit-ի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Հաղարծին գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արշակ Բեգլարյանը իր վարած Ford Transit մակնիշի 33 ԼD 697 համարանիշի ավտոմեքենայով «Դիլիջան» ազգային պարկի Պարզ լճի ճանապարհին ընթանալիս հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ ծառի ընկնելու հետևանքով ավտոմեքենան կրել է նյութական մեծ վնաս։ Վարորդը զանգահարել է ապահովագրական ընկերություն, որտեղից նրան պատասխանել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել։ Այսօր՝ հունիսի 21-ին, առավոտյան այցելել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննիչը, ով մի քանի կադրեր լուսանկարնելուց հետո նույնպես հայտարարել է, որ իրենք ոչինչ չեն կարող անել։ Թե ով է փոխհատուցելու քաղաքացու վնասը, դեռևս անհայտ է։ Տուժած Ա. Բեգլարյանը նշված ավտոմեքենայով էր հոգում իր և եղբոր ընտանիքի սոցիալական խնդիրները, ու հիմա նա հայտնվել է «կոտրած տաշտակի առջև»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նմանատիպ ծառեր «Դիլիջան» ազգային պարկի ճանապարհահատվածներում շատ կան, ինչը վտանգավոր է, քանի որ, եթե չհեռացվեն այդ դարն ապրած, արմատից փտած հաստաբուն ծառերը, ապա ամեն վայրկյան հնարավոր է՝ ծառերը շրջվեն։ Ուղղակի երջանիկ պատահականություն է, որ երեկվա դեպքով զոհեր և վիրավորներ չկան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր