211652_close_icon
views-count10546 դիտում article-date 09:54 21-06-2017

Հայկական ԶՈւ-երը որևէ դիվերսիա չեն իրականացրել և զինծառայող չեն կորցրել. Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի ապատեղեկատվության մասին

Այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե իբրև Հայաստանի զինված ուժերը դիվերսիա են իրականացրել, ինչի ժամանակ ադրբեջանական ուժերը հայ զինծառայողի են գերեվարել, իսկ հայկական կողմն ունի կորուստներ։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/arcrun]էջում [/url]տեղեկացնում է. «Ադրբեջանի ՊՆ-ը ապատեղեկատվություն է տարածել: Հայկական ԶՈւ-երը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»։

Նմանատիպ նյութեր