211652_close_icon
views-count71020 դիտում article-date 22:35 20-06-2017

Արտակարգ դեպք Երևանում. ուժեղ քամու և փոթորկի հետևանքով շենքի տանիքից թիթեղյա ծածկը ընկել է Պետեկամուտների կոմիտեի Toyota-ի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու և փոթորկի հետևանքով Թումանյան 20 շենքի բակում տանիքից մեծ թվով թիթեղներ շպրտվել և ընկել են Պետեկամուտների կոմիտեին պատկանող Toyota մակնիշի 094 BB 01 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Մինչ մեքենայի վրա ընկնելը, թիթեղները հարվածել են նաև երկրորդ հարկի լուսամուտներին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը՝ Գարիկ Հակոբյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր