211652_close_icon
views-count51869 դիտում article-date 20:28 20-06-2017

Նոր Նորք վարչական շրջանում մարդաբոյ փոսը մի քանի տարի է՝ բնակիչների համար դարձել է պատուհաս. ինչ են մտածում տեղական չինովնիկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին օրերին հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանում, տեղացած հորդառատ անձրևներն ու կարկուտը անակնկալի են բերում ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ վարչաան շրջանների պաշտոնյաներին: Այսօր Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի 60 շենքի հարևանությամբ գտնվող մոտ 4 մ երկարությամբ հսկայական փոսը պատուհաս էր դարձել վարորդների և երեխաների համար: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինչ-որ սեփականատիրոջ անգործության ու անփութության հետևանքով արդեն 5 տարուց ավելի է՝ այդ մարդաբոյ փոսը պատուհաս է դարձել քաղաքացիների համար: Ֆոտոլրագրողի հետ զրուցում բնակիչներն ասում էին. «Արդեն հոգնել ենք էս փոսի մոտ հերթապահություն անելուց, անվտանգության ժապավեն կապելուց: Օրը մեջ վարորդները հրաշքով են փրկվում և չեն հայտնվում փոսում: Ահազանգել ենք պատկան մարմիններին, սակայն «Ձայն բարբառո հանապատի»: Մեր համբերության բաժակն արդեն լցվել է, չգիտենք էլ ում դիմենք: Մարդաբոյ փոսի միջով անցնում է բարձր լարման հոսանքն ու հսկայական գազախողովակը: Փառք ենք տալիս Աստծուն, որ մեքենա չընկնի մեջը ու պատկերացրեք, եթե մեքենան ընկնի այնտեղ, վնասվելու է բարձր լարման էլեկտրալարը, ինչից էլ առաջանալու է կայծ, իսկ կայծից հնարավոր է՝ բռնկում առաջանա գազախոխովակում ու պայթյունն ապահովված է»: Իրավիճակի մասին տեղեկանալով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը շտապ դեպքի վայր ուղարկեց իր տեղակալ Արմեն Ալավերդյանին: Վերջինիս կանչով էլ ժամանեցին թաղապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները, ովքեր, ուսումնասիրելով տեղանքը, խոստացան, որ մեկ շաբաթվա ընթացքում խնդիրը կլուծվի: Այս պահին նշված վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի Նոր Նորք բաժնի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Վահագ Ալավերդյանի և 3-րդ խմբի պետ, փրկարար ծառայության ավագ Գարեգին Ղազարյանի գլխավորությամբ: Այս ասնգամ վտանգավոր հատվածում անվտանգության լենտեր կապեցին փրկարարները, սակայն դա հարցի վեջնական լուծում չէ, խնդիրը պետք է կարգավորվի կապիտալ հենապատ կառուցելուց և ասֆալտապատման աշխատանքներ կատարելուց հետո: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր