211652_close_icon
views-count15300 դիտում article-date 19:57 20-06-2017

Շուտով Պուտինի վերջը կգա, Ուկրաինան կհաղթի այս պատերազմում. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ամերիկացի հայտնի ռեժոսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցին: Այս մասին հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%BA%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%B6%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%A8-%D5%AF%D5%A3%D5%A1%E2%80%A4-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B7%D5%BE%D5%AB%D5%AC%D5%AB/]aliq.ge[/url]-ն: «Պուտինը չի կարող չհիշել ինձ: Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում Պուտինը հայտարարել է, թե բոլորը գիտեն, որ ես գիժ եմ: Սա հին «գեբեիստական» մեթոդ է՝ բոլոր ընդդիմախոսներին գիժ համարելը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Միխեիլ Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ Պուտինի տեսանկյունից ինքն իրոք գիժ պետք է երևա, քանի որ տնօրինելով տասնյակ միլիարդ դոլարներ, ոչինչ չի գողացել: «Գիժ պետք է լինես, որ շանտաժի և ճնշումների չենթարկվես ու չհանձնվես, գիժ պետք է լինես, երբ իմ նման կմտածես, թե Ուկրաինան կճեղքի և կդառնա եվրոպական տերություն: Իհարկե, նրա համար խելահեղություն է, երբ որևէ մեկը մտածում է, որ շուտով Պուտինի վերջը կգա, Ուկրաինան կհաղթի այս պատերազմում: Իսկ այդ հարցում ես լիովին վստահ եմ»,- ասել է Սաակաշվիլին:

Նմանատիպ նյութեր