211652_close_icon
views-count4097 դիտում article-date 18:54 20-06-2017

ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հուլիսի 6-ին կայցելի Թուրքիա

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Թուրքիայում Եվրամիության գրասենյակից հայտնել են, որ այցը տեղի կունենա հուլիսի 6-ին: ԵՄ հանձնակատարի այցը հատկապես կարևորվում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի քննարկման տեսանկյունից: Վերջին անգամ Հանը Թուրքիա էր այցելել 2016 թվականի սեպտեմբերին:

Նմանատիպ նյութեր