211652_close_icon
views-count9263 դիտում article-date 13:23 20-06-2017

Կարեն Կարապետյանի գրասենյակը հերքել է Սամվել Կարապետյանի զբոսանավերի մասին թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը

Սամվել Կարապետյանը նման սեփականություն չունի. Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի եղբոր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կապված թուրքական լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկատվության հետ, թե Ս. Կարապետյանին պատկանող զբոսանավերը վառելիքով լիցքավորելու համար կանգ են առել թուրքական Բոդրումի նավահանգիստներից մեկում։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Երեկվանից առանձին կայքեր արտատպում են թուրքական որոշ լրատվամիջոցների խայծը, թե իբր Սամվել Կարապետյանին պատկանող «մի քանի շքեղ զբոսանավ վառելիքի լիցքավորման համար կանգ են առել Թուրքիայում՝ Բոդրումի նավահանգստում»: Թուրքական ԶԼՄ-երի այս տեղեկությունն ինքնին անհեթեթություն է, քանի որ Սամվել Կարապետյանը նման սեփականություն չունի, ավելին՝ ունենալու ցանկություն էլ չկա: Ուշագրավ է, որ գրեթե բառացի նման մի տեղեկություն էլ շրջանառության մեջ էր դրվել անցյալ տարի, ինչը ևս հերքվել էր»։

Նմանատիպ նյութեր