211652_close_icon
views-count27043 դիտում article-date 13:36 20-06-2017

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի օդանավն օդ բարձրանալուց անմիջապես հետո վայրէջք է կատարել

«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Boeing 767 օդանավը Չինաստանի մայրաքաղաք Պեկինի օդանավակայանից օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց հետ է դարձել Պեկինի օդանավակայան։ Apa գործակալության փոխանցմամբ՝ օդանավը վերալիցքավորել են վառելիքով, ինչից հետո այն ուղղություն է վերցրել դեպի Բաքու։ Արտակարգ վայրէջքի պատճառը, ըստ ամենայնի, ավիաընկերությունում չեն ցանկացել հայտնել։ Օդանավում եղել է 170 ուղևոր և անձնակազմի 11 անդամ։

Նմանատիպ նյութեր