211652_close_icon
views-count23472 դիտում article-date 22:28 19-06-2017

Դուդուկը կրկին ջնջում է սահմանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արվեստում չկան սահմաններ, առավել ևս՝ երաժշտության մեջ: Այս օրերին դա ևս մեկ անգամ ապացուցեց ֆրանսիահայ երաժիշտ Ագոպը (Ֆրեդ Ազիլազյան), ով իր կատարմամբ ցուցադրեց, որ երաժշտությունը ոչ միայն սփոփանք է, այլև հաղորդակցվելու ամենամարդկային ձևերից մեկն է: Այս երեսնամյա երաժիշտը, ով ծնվել-մեծացել է Մարսելում, այնուհետև տեղափոխվել Փարիզ, ներկայացնում է ֆոլկ երաժշտության «խելահեղ» երանգավորումներ, հետաքրքիր լուծումների մի յուրօրինակ համադրություն: Ագոպի երգերի հիմնական ու գլխավոր «զենքը» եղել և մնում է ամենուր սրտի և մարմնի ներդաշնակությունը, ինչի շնորհիվ երգչի ողջ ստեղծագործական (դեռևս կարճ) ուղին շարունակում է ուղեկցվել աներևակայելի հաջողություններով: Հարկ է նշել, որ Ագոպը արժանացել է Եվրոպա 1-ի մրցանակի՝ «Երիտասարդ տաղանդ» անվանակարգում, այնուհետև France 2-ում ունեցած ուղիղ ելույթից հետո՝ Ագոպի առաջին "You Light Up My Way" սինգլը iTunes-ում հայտնվել է լավագույն փոփ վաճառքի թոփ երեսնյակում: Առանձնակի ուշադրության է արժանի Ագոպի նոր՝"Always On" երգը: Այս երգում Ագոպը իր ամպուլայի մեջ է, իրեն զգում է ազատ, վստահ, ամառային, զարմանալի չէ, որ այն արդեն արժանացել է բազմաթիվ մարդկանց ուշադրությանն ու սիրուն: Երգիչը անտարբեր չի մնացել երաժշտական «կենդանի» գործիքների նկատմամբ: Գեղեցիկ համադրել է էլեկտրոն դուդուկի հետ, ինչպես երաժիշտն է ասում. «Գեղեցիկ համեմված հայկական հնչեղությամբ»: Ներդաշնակ հնչողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Ագոպը զերծ է մնում ժամանակակից «աղմկոտ» ինչ-ինչ երաժշտամիջոցներից: Ի վերջո, ինչի՞ մասին է երգում Ագոպը: Գտնվելով երիտասարդության ամենաեռուն շրջանում՝ երգում է դրականի մասին, ինչը այսօր շատ է պակասում մեր կյանքում, փորձում է դուրս գալ միօրինակության և միատարրության «ճիրաններից» և նոր թափով շարժվում առաջ: Ուստի պետք է շնորհակալություն հայտնել նրան այդ ամենը մեզ հետ կիսելու համար. ոչ բոլորն են ունակ մատուցել իրենց դրականն այնպես, որ հաշվի չառնելով նույնիսկ ամենապարզունակ տողը, անցկացնես քո միջով այն: Սա եզակի ֆենոմեն է ժամանակակից երգարվեստում, ուստի Ագոպի երգերի գեղագիտական արժեքը շատ բարձր է: Հենց այս գործոնների շնորհիվ կարող ենք վստահ ասել, որ այս երգչի ստեղծագործությունները նույն սիրով կլսեն նաև տարիներ անց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր