211652_close_icon
views-count7958 դիտում article-date 18:58 19-06-2017

Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Շիրակի մարզում բացվեց Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի նոր մասնաշենքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի և Թրբանճյան ընտանիքի անդամների մասնակցությամբ, այսօր՝ հունիսի 19-ին, բացվեց Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի նոր մասնաշենքը: Միջոցառմանը մասնակցում էին Ջերալդ և Փաթրիիսիա Թրբանճյանների զավակները՝ Լորի Մնչերյանը, Փոլ և Գերի Թրբանճյանները և իրենց զավակները: Հենց Թրբանճյանների աջակցության շնորհիվ է, որ վերականգնվել է ոչ միայն նոր մասնաշենքը, այլ նաև այն մասնաշենքը, որտեղ անցած 5 տարիների ընթացքում կրթական ծրագիր է իրականացրել Թրբանճյան ընծայարանը ու ապահովվել է հաստատության կենսագործունեություն: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր