211652_close_icon
views-count3425 դիտում article-date 15:26 19-06-2017

Ռուսաստանը նոր դեսպան ունի Թուրքիայում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Ալեքսեյ Երխովին։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պորտալում։ Այս տարվա մայիսին Պետդումայի՝ միջազգային գործերով հանձնաժողովը հավանություն էր տվել Երխովի թեկնածությանը։ Մինչ այդ Երխովը զբաղեցնում էր ՌԴ ԱԳՆ արտակարգ ու ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավարի պաշտոնը, իսկ մինչ այդ մի քանի տարի եղել է Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսը։

Նմանատիպ նյութեր