211652_close_icon
views-count11057 դիտում article-date 12:20 19-06-2017

Կայծակը հարվածել է Ստամբուլ-Թբիլիսի չվերթն իրականացնող օդանավին. այն վերադարձել է օդանավակայան

Ստամբուլ-Թբիլիսի չվերթն իրականացնող Atlas Global ընկերության ուղևորատար օդանավը հայտնվել է կայծակի հարվածի տակ և հարկադրված է եղել վերադառնալ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան, հաղորդում է Ria Novosti-ն։ Ուղևորների խոսքով՝ կայծակը հարվածել է օդանավին թռիչքից 10-20 րոպե անց, ինչից հետո օդաչուական կազմը որոշում է կայացրել վերադառնալ օդանավակայան։ «Թռիչքից 10-20 րոպե հետո նկատվեց ուժեղ լույս, և կայծակը հարվածեց։ Դրանից հետո խնդիրներ առաջացան, և օդաչուն որոշեց վերադարձնել օդանավը օդանավակայան»,-լրագրողներին պատմել է ուղևորներից Դավիդ Լոլաձեն։ Մեկ այլ ուղևորի՝ Կոտե Մատիտաշվիլիի խոսքով՝ տուժածներ չկան, սակայն ամենայն հավանականությամբ օդանավը վնասվել է։

Նմանատիպ նյութեր