211652_close_icon
views-count3277 դիտում article-date 10:47 19-06-2017

Ամերիկյան օդուժը Ռաքքայի մոտակայքում սիրիական ուժերի կործանիչ է խոցել

Սիրիայի կառավարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռ են խփել, փոխանցում է BBC-ն։ Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Ռաքքա նահանգի Էս-Սաուր քաղաքից ոչ հեռու։ Դամասկոսը հայտարարում է, որ ինքնաթիռը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտական առաջադրանք էր կատարում, իսկ կոալիցիայի գործողությունը լուրջ հետևանքներ է ունենալու այդ պայքարի շրջանակներում։ Իրենց հերթին, ամերիկյան զինվորականությունը պնդում է, որ սիրիական կործանիչը ռումբ է նետել ապստամբների դիրքերից ոչ հեռու, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, ինչից հետո ամերիկյան օդուժը վայր է գցել սիրիական կործանիչը։

Նմանատիպ նյութեր