211652_close_icon
views-count76133 դիտում article-date 10:01 19-06-2017

Սրբապղծություն՝ ՀՀ ֆուտբոլի վաստակավոր մարզիչ, մականախաղի միջազգային կարգի մրցավար Հրանտ Նարինջյանի գերեզմանի նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմիցս ֆոտոռեպորտաժներ ու տեսանյութեր է հրապարակել հանրապետությունում վանդալների կողմից գերեզմանների նկատմամբ կատարված սրբապղծությունների մասին։ Երեկ՝ հունիսի 18-ին, ՀՀ ֆուտբոլի վաստակավոր մարզիչ, մականախաղի միջազգային կարգի մրցավար, 84-ամյա Հրանտ Նարինջյանի հարազատները, այցելելով մրցավարի՝ Ջրվեժում գտնվող ժողովրդին հայտնի կոոպերատիվ գերեզմանների տարածք, հայտնաբերել են, որ գերեզմանից գողացել են 5 տարի առաջ տնկված 3 եղևնիները։ Սրբապղծությունը սահմաններ չունի և դրա վառ ապացույցը այս վանդալիզմն է։ Դեռ ԽՍՀՄ տարիներից Սովետական Հայաստանը, իսկ հետո՝ նորանկախ հանրապետությունը աշխարհին ներկայացրած Հրանտ Նարինջյանի հարազատները շոկի մեջ են և մտավախություն ունեն, որ մի օր էլ ականատես կլինեն շիրմաքարերի գողությանը։ Ո՞վ կամ ովքե՞ր են այդ ստահակները, որ ոտնձգություն են կատարում հանգուցյալների նկատմամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր