211652_close_icon
views-count47427 դիտում article-date 09:29 19-06-2017

«Էլ Սքայ Բար» ակումբում Հայկական ավտոմոբիլային ակումբը կազմակերպել էր գեղեցիկ երեկույթ՝ հայտնի աստղերի մասնակցությամբ, երեկոն հագեցած էր դրական լիցքերով, անսպառ էներգիայով և, իհարկե, անակնկալներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 18-ին, Երևանի «Էլ Սքայ Բար» ակումբում Հայկական ավտոմոբիլային ակումբը կազմակերպել էր գեղեցիկ երեկույթ՝ հայտնի աստղերի մասնակցությամբ: Երեկույթի ամբողջ ընթացքը հագեցած էր հետաքրքիր անակնկալներով, ուրախ ժամանցով և, իհարկե, համեղ և յուրահատուկ սննդով: [b]Կարճ տեղեկություն ակումբի մասին: [/b]Հայկական ավտոմոբիլային ակումբը միջազգային մեծ ընտանիքի՝ FIA-ի (Federation Internationale de l'Automobile) անդամ է, որի մասն են կազմում նաև AAA ԱՄՆ-ում, OAMTC-ն Ավստրիայում, ADAC-ն Գերմանիայում: Մենք առաջինն ենք Հայաստանում, որ ապահովում ենք մեր անդամներին շուրջօրյա անվճար տեխնիկական օժանդակություն ճանապարհին՝ Հայաստանի և Վրաստանի ցանկացած վայրում, տրամադրելով ծառայություններ ավտոմեքենայի աշխատանքի խափանման, անվադողերի, մարտկոցի, շարժիչի, վառելիքի, յուղի, քարշակման կամ այլ խնդիրների պարագայում, ինչպես նաև տրամադրում ենք մինչև 40% զեղչեր ավելի քան 400 կազմակերպություններում՝ ավտոմեքենայի տեխսպասարկման, առևտրի, սննդի, ծառայությունների մատուցման և հանգստի կազմակերպման ոլորտներում: Ակումբին անդամակցությունը նախատեսում է նաև 24 ժամյա իրավաբանական խորհրդատվություն և կոնսիերժ ծառայություն: Մեր սոցիալական պարտքն է դարձնել ճանապարհներն առավել անվտանգ, և մենք հավատարիմ ենք մնում մեր իրականացրած նախագծերին՝ ուղղված հանրային գիտակցության բարձրացմանը, երեխաների կրթությանը: Աշխարհում ավելի քան 1.2 մլն մարդ է մահանում և 50 մլն մարդ վիրավորվում ավտոտրանսպորտային պատահարների պատճառով: Մենք հավատում ենք, որ հնարավոր է նպատել այս զոհերի և վիրավորվածների թվի կրճատմանը: Դառնալով մեր Ակումբի անդամ՝ դարձրեք ճանապարհներն ավելի բարենպաստ: Միացեք այսօր: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+

Նմանատիպ նյութեր