211652_close_icon
views-count45073 դիտում article-date 20:42 18-06-2017

Անցկացվեց Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի անվան արդեն ավանդական դարձած Դուքենդո կարատեի ազգային ֆեդերացիայի մրցաշարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 18-ին, Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում անցկացվում է Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի անվան արդեն ավանդական դարձած Դուքենդո կարատեի ազգային ֆեդերացիայի մրցաշարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարիներ շարունակ անընդմեջ կազմակերպվող մրցաշարին այս տարի մասնակցում են հարյուրավոր մարզիկներ Երևանից և ՀՀ մարզերից, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Մրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզիկական պատրաստվածությունն ստուգելուն զուգահեռ, նրանց մեջ նաև հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է ինչպիսին հենց գեներալն է: Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Դուքենդո «Ավան» մասնաճյուղի մարզիկները հանդես եկան տպավորիչ ցուցադրական ելույթներով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 519+
519+

Նմանատիպ նյութեր