211652_close_icon
views-count76998 դիտում article-date 15:06 18-06-2017

Ողբերգական ավտովթար Ռուսաստանի Դաշնությունում. բախվել են մարդատար ավտոբուսն ու КамАЗ-ը. կա 1 զոհ, 9 վիրավոր. բոլորը հայաստանցիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 18-ին, Ռուսաստանի Դաշնությունում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տուլայի երկրամասում Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմ հատվածում բախվել են КамАЗ մակնիշի բեռնատարն ու Իվեկո մակնիշի 22 GG 229 համարանիշի միկրոավտոբուսը, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, 9 հոգի մարմնական վնասվածքներ է ստացել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միկրոավտոբուսում եղել են Հայաստանի քաղաքացիներ, իսկ նշված միկրոավտոբուսը հաշվառված է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ, 42-ամյա Արամ Քոչարյանի անվամբ, սակայն ավտոմեքենան նա չի վարել, այլ Կարապետ անունով քաղաքացին: ԱԻՆ պաշտոնական տվյալներով, մահացածը ՌԴ քաղաքացի 56-մյա Օթար Նասիրովն է: Տուլայի հիվանդանոցում են գտնվում Աիդա Հակոբյանը (1983 թ.), Ռոզա Գեղամյանը (2005 թ,) Կառլեն Գեղամյանը (2002 թ.) իսկ Տուպինոյի հիվանդանոցում` Վալերիա Ստեփանյանը, Նորայր Դավթյանը, Ռոմիկ Նիկողոսյանը, Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը: Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզում է դեպքի հանգամանքները: Մանրամասները՝ քիչ ուշ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր