211652_close_icon
views-count15357 դիտում article-date 10:15 18-06-2017

Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած ֆլեշմոբի ընթացքում 9 ազգերի ներկայացուցիչները շուրջպար բռնեցին՝ քոչարու հնչյունների ներքո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2017թ հունիսի 5-ից 13-ը «Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ-ն Իսպանիայի “Pokhara”, Նիդեռլանդների “YouthNet” և Ուկրաինայի “Educatio” կազմակերպությունների հետ համատեղ անցկացրեց “Art Bridge to Tolerance” խորագրով ծրագիրը։ Միջոցառումը նպատակ ուներ արվեստի մի քանի ձևերի միջոցով նպաստել հայ և օտարերկրացի երիտասարդների միջև հարաբերությունների ստեղծմանն ու համագործակցության զարգացմանը: Ծրագրի ընթացքում մասնակիցները միմյանց սովորեցրեցին ազգային երգեր, պարեր, որոնց միջոցով մյուսներին ծանոթացրեցին իրենց պատմությանն ու ազգային մշակութային առանձնահատկություններին: Ծրագրի առաջին օրերին՝Դիլիջանում, մասնակիցները միասին ստեղծում էին երաժշտական, պարային համարներ, որոնք ներառում ՝էին մասնակից երկրների մշակութային տարրեր: <<Արվեստը յուրահատուկ գործիք է մարդկային զգացմունքները արտահայտելու համար։ Մենք ուրախ ենք, որ հնարաորություն ենք ունենալու օտարերկրացի երիտասարրդներին սովորեցնել մեր մշակույթը, ինչպես նաև հայ երիտասարդի համար ևս ստեղծել տարածք ծանոթանալու այլ ազգերի մշակույթների հետ: Հուսով եմ մեր համագործակցությունը կլինի շարունակական, և նմանատիպ միջոցառումներ կկազմակերպվեն նաև այլ ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- նշեց «Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ-ի տնօրեն Տիգրանուհի Ալեքսանյանը։ Ծրագրի ընթացքում մասնակիցների կողմից ստեղծված բեմադրությունը հայ հանրությանը ներկայացվեց Երևանում հունիսի 12-ին, ժամը 18։00 Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած ֆլեշմոբի ընթացքում, որտեղ 9 ազգերի ներկայացուցիչները շուրջպար բռնեցին քոչարու հնչյունների ներքո: Ֆլեշմոբը նպատակ ուներ անցորդներին տեղեկացնել Հայաստանում երիտասարդների համար ստեղծված հնարավորությունների մասին: Բացի մասնակից երկրներից ծրագրին էին միացել մի շարք պարային խմբեր Երևանից՝ Վարք Հայոց, SALSA Viva, YB Dance Studio, Ինչպես նաև մեզ էր միացել X-Factor 4 եզրափակչի մասնակից Տյոմը: «Art bridge to tolerance» ծրագրին մասնակցել են 4 երկրների՝9 ազգությունների ներկայացուցիչներ 18-26 տարեկան շուրջ 20 մասնակիցներ /+4 ղեկավարներ/։ Ծրագիրը ֆինանսավորվել է Էռասմուս+ ծրագրի շրջանակներում: Նշենք,որ «Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ ոչ առևտրային կազմակերպություն է և շահույթ չի հետապնդում: Կից ուղարկում եմ նկարներ և վիդեո ամփոփում: Մանրամասների համար կարող եք կապվել մեզ հետ ներքոնշյալ կոնտակներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր