211652_close_icon
views-count5526 դիտում article-date 15:55 17-06-2017

Հետագա իրադարձությունների պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա. Տիգրան Բալայան

«Կանխամտածված սադրանք Ադրբեջանի կողմից: Զինված խումբը սպանել է Արցախի պաշտպանության բանակի երեք զինծառայողներ»: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: «Բաքուն կրելու է հետագա զարգացումների պատասխանատվությունը»,-հավելել է նա։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/16/1070130/]հայտնել [/url]էինք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Իսկ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/17/1070168/]սադրանքի[/url], որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Նմանատիպ նյութեր